Ինչ է կատարվում օրգանիզմի հետ, երբ դադարում ենք սեռական հարաբերություն ունենալ

    2859
    ПОДЕЛИТЬСЯ
    • Թուլանում է իմունիտետը։ Բժիշկ Քորի Հոնիկմենը կարծում է, որ իմուն համակարգը թուլանում է, երբ անձը դադարում է սեռական հարաբերություն ունենալ երկար ժամանակ։ Որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ պարբերական սեռական կյանք ունեցող անձանց իմունիտետը բարձր է 33 տոկոսով։
    • Բարձրանում է սթրեսի մակարդակը։ Սեռական հարաբերության արդյունքում ակտիվանում է սերոտոնինի արտադրությունը։ Խոսքը երջանկության հորմոնի մասին է։ Համապատասխանաբար, սեռական հարաբերության բացակայությունը բարձրացնում է սթրեսի մակարդակը։
      • Առաջանում են գրգռվածության հետ կապված խնդիրներ։ Կարող են նկատվել էրեկցիայի հետ կապված խնդիրներ, ինչպես նաև վաղաժամ սերմնաժայթքում։
      • Փոխվում է երազների բովանդակությունը։ Սեռական հարաբերություն չունենալու ընթացքում մարդիկ հաճախ սկսում են սեքսուալ բնույթի երազներ տեսնել։ Երբեմն դրանք կարող են նույնիսկ այնքան ռեալիստական լինել, որ անձը կարող է օրգազմ զգալ։
      • Նվազում է սեռական ցանկությունը։ Բժիշկ Քորի Հոնիկմենը նշում է, որ երկար ժամանակ սեռական հարաբերություն չունենալու արդյունքում նվազում է սեռական ցանկությունը։
      • Զուգընկերների միջև օտարացում է առաջանում։ Սեռական հարաբերության դադարը կարող է հանգեցնել նաև զգացմունքի սառեցման։
      • Ընկնում է ինքնագնահատականը։ Անձը կարող է իրեն գրավիչ չզգալ։
      • Մեծանում է շագանակագեղձի քաղցկեղի հավանականությունը։ Սա, իհարկե, վիճելի պնդում է, սակայն որոշ հետազոտություններ պնդում են, որ, որքան երկար է սեռական հարաբերության դադարը, այնքան մեծանում է շագանակագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը։
      • Մեծանում է գինեկոլոգիական հիվանդությունների առաջացման հավանականությունը։
      • Առաջանում են հորմոնալ խանգարումներ։ Եվս մեկ տհաճ հետևանք ինչպես՝ կանանց, այնպես էլ՝ տղամարդկանց համար։ Հորմոնային խանգարումների արդյունքում կանանց շրջանում առաջանում են մաշկի հետ կապված խնդիրները. սեռական հարաբերություն ունենալը խթանում է կոլագենի արտադրությունը, որը մաշկն էլաստիկ է դարձնում։
      • Սեռական կյանքում երկարատև դադարը կարող է հանգեցնել ճարպակալման, ալկոհոլիզմի, անքնության, քրոնիկական ցավերի։

      Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը