Բաց նամակ ՀՀ Կառավարությունը․ առաջարկում եմ հունվար ու փետրվար ամիսների կոմունալների վճարները բաշխել գարնան և ամռան ամիսների վրա

    2265
    ПОДЕЛИТЬСЯ

    Image result for գազ էլեկտրաէներգիաԲԱՑ ՆԱՄԱԿ, ԱՌԱՋԱՐԿ, ԽՆԴՐԱՆՔ
    ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ,
    ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ ՓԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ,
    «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ:

    Հաշվի առնելով այս տարվա աննախադեպ, սաստիկ ցուրտը՝ առաջարկում եմ ազգաբնակչության կողմից հունվար և փետրվար ամիսներին սպառված գազի և էլեկտրոէներգիայի վարձավճարները փոխանցել գարնան և ամռան ամիսների վրա, հնարավորություն տալով մաս-մաս վճարել և այդ մասին նախապես տեղեկացնել ազգաբնակչությանը, որպեսզի չվախենան գազի և հոսանքի մատակարարումից զրկվելուց և անկաշկանդ տաքացնեն բնակարանները, որտեղ նաև երեխաններ և ծերեր կան:
    Եթե բոլորին հնարավոր չէ, գոնե այն ընտանիքներին, որոնք ունեն սոցիալապես անկայուն վիճակ:
    Նշեմ, որ ես այդ արտոնությունից օգտվելու կարիք չունեմ, որ տպավորություն չստեղծվի թե իմ շահերից ելնելով եմ առաջարկում:
    Հուսով եմ, որ ազգաբնակչության նկատմամբ կդրսևորվի բարյացակամություն և այս առաջարկը գործնական արձագանք կունենա:

    ՀԱՐԳԱՆՔՆԵՐՈՎ ԳԱՐԻԿ ԳԱԼԻԿՅԱՆ