Քրոջ համար դոնոր դարձած այս երեխան արյան փոխներարկման ժամանակ բժշկին մի բան հարցրեց, որն առ այսօր ստիպում է փշաքաղվել հազարավոր մարդկանց

    1159
    ПОДЕЛИТЬСЯ

    Ցանկանում եմ ձեզ հետ կիսվել մի պատմությամբ, որը տեղի է ունեցել տարիներ առաջ, բայց վերջերս է հայտնի դարձել հասարակությանը և ընդամենը մի քանի օրվա ընթացքում տարածվել ողջ համացանցով։

    Լիզա անունով փոքրիկ աղջիկը պառկած էր հիվանդանոցում։ Բժիշկները հայտնել էին, որ նրան արյան փոխներարկում է անհրաժեշտ։ Որպես դոնոր կարող էր հանդես գալ աղջկա 5–ամյա եղբայրը։ Տղան առանց տատանվելու առաջարկել էր իր օգնությունը։ Բայց փոխներարկման ժամանակ մի հուզիչ դիպված է տեղի ունեցել, որն էլ համարվում է պատմության մեխը։

    Ահա, թե ինչ մանրամասներ է պատմում ականատեսներից մեկը.

    «Տարիներ առաջ ես կամավոր հիմունքներով աշխատում էին հիվանդանոցում։ Այնտեղ Լիզա անունով մի փոքրիկ աղջկա հետ ծանոթացա, ով տառապում էր հազվագյուտ և բարդ հիվանդությամբ։ Նրա միակ հույսը արյան փոխներարկումն էր, որը պետք է արվեր 5–ամյա եղբորից, ով ևս հիվանդացել էր այդ հիվանդությամբ, բայց հրաշքով բուժվել։ Դրանից հետո տղայի արյան մեջ հակամարմին էր առաջացել, որն էլ պետք է օգներ աղջնակին ապաքինվել։ Բժիշկը բացատրեց երեխային իրավիճակը և հարցրեց` արդյո՞ք նա պատրաստ է իր արյունը տալ քրոջը։ Ես տեսա, թե ինչպես նա մեկ վայրկյան մտածեց և անմիջապես պատասխանեց, որ պատրաստ է։

    Երբ փոխներարկման գործողությունը սկսվեց, նա պառկած ժպտում էր, երբ տեսնում էր, թե ինչպես է կյանքը վերադառնում քրոջ մեջ. աղջնակի այտերը հաճելիորեն կարմրել էին։ Հետո տղան հանկած սփրթնեց և ժպիտն անհետացավ երեսից։ Նա նայեց բժշկին և դողացող ձայնով հարցրեց. «Բժիշկ, իսկ ես հենց հիմա՞ եմ մահանալու»։
    Պարզվեց, որ երեխան ճիշտ չէր հասկացել բժշկի խոսքերը։ Նա մտածել էր, որ իր ողջ արյունը պետք է տա քրոջը։ Նա կարծում էր, թե մահանալու է, բայց չնայած դրան, համաձայնվել էր… »։