Домой Զվարճալի Մուկը չկա, հավանաբար օձն է կերել, երկարաճիտ կոշիկը չեմ կարողանում հանել՝ օգնե՛ք....

Մուկը չկա, հավանաբար օձն է կերել, երկարաճիտ կոշիկը չեմ կարողանում հանել՝ օգնե՛ք. ԱԻՆ ստացված զավեշտալի զանգերից

1177
ПОДЕЛИТЬСЯ
loading...
Loading...

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության 911 ծառայությունը տարվա ընթացքում, բացի լուրջ դեպքերից, ստանում է նաև զավեշտալի բնույթի զանգեր: ԱԻՆ լրատվության վարչությունից Tert.am-ին են տրամադրել այդ զանգերից մի քանիսը, որոնց, ըստ նրանց, փրկարարներն արձագանքում են անխտիր:
Դեպք 1

Ահազանգ է ստացվել մի քաղաքացուց, որ իրենց բնակարան օձ է մտել:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատը և օձ չի հայտնաբերել: Անցել է մի որոշ ժամանակ, և նորից զանգել է նույն քաղաքացին՝ ասելով, թե իրենց բնակարանում մուկ է եղել, որը հիմա չկա:

-Հավանաբար օձը կերել է: Այսինքն՝ օձը մեր տանն է: Եկեք և գտեք…

 

Դեպք 2  
Ահազանգ փակ դռան վերաբերյալ

Քաղաքացին զանգահարել է 911 ծառայություն և հայտնել, որ փակվել է բնակարանի դուռը. բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Երբ փրկարարները մոտեցել են նշված հասցե` քաղաքացին զարմացել է, թե ինչու փրկարարները չունեն իրենց տան բանալին: Վերջինս մտածել է, թե փրկարարները քաղաքի բոլոր բնակարանների դռների բանալիներն ունեն:
Դեպք 3

Մի կոշիկի պատմություն

Քաղաքացին զանգահարել է 911 ծառայություն և խուճապահար, լաց լինելով, խնդրել օգնել իրեն: Հարցին, թե ինչ է պատահել, վերջինս պատասխանել է, որ իր երկարաճիտ կոշիկը չի կարողանում հանել, տանը ոչ-ոք չկա, որ իրեն օգնի:

Դեպքի վայր են մեկնել փրկարարները, բայց մինչ կանչի վայր հասնելը` տեղի ուժերով կոշիկը դուրս է բերվել քաղաքացու ոտքից:

 

Դեպք 4  

Չարաբաստիկ ծառը

911 հեռախոսահամարին քաղաքացի Սարգսյանից ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 58 շենքի մոտակայքում գտնվող ծառի (մոտ 10 մ բարձրությամբ) վրա անձնագիր է ընկել. անձնագիրը հանելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները ծառից իջեցրել են անձնագիրը և ավելը, որը քաղաքացիները նետել էին անձնագիրն իջեցնելու համար:

 

Նելլի Լազարյան

Նյութի աղբյուրը՝ http://www.tert.am

loading...
Loading...