16 հիանալի երևույթներ Ճապոնիայից, որոնք վստահորեն պետք է հաստատվեն բոլոր երկրներում և հատկապես Հայաստանում

    214
    ПОДЕЛИТЬСЯ

    Ճապոնիան զարմանալի երկիր է՝ գեղեցիկ բնությամբ և յուրահատուկ մշակույթով, իսկ ճապոնացիները շատ ստեղծագործ և նորարար են:
    Ձեզ ենք ներկայացնում Ճապոնիայում ստեղծված 16 հիանալի երևույթ:

    Յուրահատուկ լցակայաններ

    Ճապոնիայում գազ մատակարարող խողովակները կախված են վերևից: Սա օգնում է վարորդներին խուսափել այնպիսի իրավիճակներից, երբ խողովակը չի հասնում մեքենայի համապատասխան լցանցքին:

     Յուրահատուկ վաճառքի ավտոմատներ

    Ճապոնացիները շատ են արժևորում ժամանակը: Այդ իսկ պատճառով նրանք հնարել են այնպիսի վաճառքի ավտոմատներ, որոնցից ոչ միայն չիպսեր կամ շոկոլադ կարող են ձեռք բերել, այլև ֆրի, խաշած ձու, մակարոն և անգամ տնային կենդանիների համար ուտելիք:

    Կոմպակտ ավտոկայան

    Ճապոնիայում կա շուրջ 127 միլիոն բնակչություն, ուստի տարածքի ռացիոնալ օգտագործումը այնտեղ առաջնային նշանակություն ունի: Այսպիսով՝ նրանք հնարել են երկհարկանի ավտոկայաններ:

    Թիթեղյա տարաներով զովացուցիչ ըմպելիքներ կույրերի համար

    Ճապոնիայում դուք չեք գտնի գեթ մեկ թիթեղյա տարայով զովացուցիչ ըմպելիք, որի վերևի մասում փորագրված չլինի անվանումը:

    Աթոռ, որը հատուկ հարմարեցված է պայուսակները կախելու համար

    Աղջիկները կհասկանան այն տառապանքը, երբ աթոռից կախված պայուսակն անընդհատ սղում, ընկնում է: Ճապոնացիները հնարել են աթոռ, որի վրա կա հատուկ ակոս՝ պայուսակը կախելու համար:

    Գնացքներ, որտեղ կա ոտքերի սպա

    Դուք հաստատ էլ ոչ մի տեղ նման բան չեք տեսնի: Ճապոնիայում դուք կարող եք տոմս ձեռք բերել հատուկ ոտքերի սպա առաջարկող գնացքների և աշխատանքից տուն ճանապարհին լիցքաթափվել օրվա սթրեսից և ոտքերի հոգնածությունից:

    Դրսում անվճար անձեռոցիկներ են բաժանում

    Վա՞տ եք զգում ձեզ, մրսածությու՞ն ունեք. ահա, վերցրեք այս անձեռոցիկը: Այսպես է իրավիճակը Ճապոնիայում, մարդիկ անվճար անձեռոցիկներ են բաժանում:

    Բազմաֆունկցիոնալ զուգարանակոնքեր

    Ճապոնիայում զուգարանակոնքերը անում են շատ ավելին, քան նրանց հիմնական ֆունկցիան է: Նրանք անում են գրեթե ամեն ինչ. օգնում են հաշմանդամություն ունեցողներին, մաքրում են իրենք իրենց և անգամ տաքացվում են:

    «Ճտճտիկներ» նյարդերը հանգստացնելու համար

    Բոլորս էլ շատ ենք սիրում փաթեթավորման «ճտճտիկներ» տրաքացնել: Ճապոնիայում մարդիկ շատ են աշխատում, և սթրեսի դեմ պայքարելու համար ստեղծվել են հատուկ կախազարդեր, որոնք իրենցից ներկայացնում են անվերջանալի «ճտճտիկներ»:

    Ավտոմատացված դռներ

    Եվս մեկ ապացույց, որ ճապոնացիները ավտոմատիզացիայի սիրահարներ են: Սա շատ է օգնում «դուռը կամաց փակի՛ր» զայրացած գոչումներից խուսափելու համար:

    Հյուրանոցներ նրանց համար, ովքեր ուզում են մի լավ քնել

    Եթե դուք երազում եք գտնել մի հարմարավետ, փոքրիկ սենյակ, ուր կարող եք մի կուշտ քնել, ապա գնացեք Ճապոնիա: Այնտեղ կան հատուկ կապսուլա-հյուրանոցներ, որտեղ մարդիկ գնում են մի լավ հանգստանալու համար: Կարծում եմ՝ շատերս նման հնարավորությունից չէինք հաժարվի:

    Երաժշտական ճանապարհներ

    Ճապոնիայում կան մի քանի ճանապարհներ, ուր հնչում է հաճելի երաժշտություն: Ահա այսպիսի փոքր բաներն են, որ մարդկանց օգնում են չձանձրանալ երկար և հոգնեցուցիչ ճանապարհներին:

    Կատուներով սրճարաններ

    Կատուներն ասոցիացվում են կարմարավետության և ջերմության հետ, այդ իսկ պատճառով Ճապոնիայում բացվել են բազմաթիվ սրճարաններ, որտեղ կան կատուներ: Դուք պարզապես չեք ցանկանա հեռանալ, եթե իհարկե ալերգիա չունեք:

    Կոտատսու. տաքացվող սեղան

    Կոտատսուն սեղան է, որը տակից տաքացվում է: Դեռևս 14-րդ դարում ստեղծված այս սեղանը, բավականին հազվադեպ առիթներով է գործածվում Ճապոնիայում:

    Հայտարարություններ անելու համակարգ

    Ճապոնիայում գործում է բարձրախոսներով հայտարարություններ անելու համակարգ. այդ բարձրախոսները լսելի են ողջ երկրում: Դրանք կիրառվում են արտակարգ դեպքերի, երկրաշարժերի մասին տեղեկացնելու համար, իսկ երբ ամեն ինչ կարգին է, հնչում է հաճելի երաժշտություն:

    Աշխատավայրում քնելու հնարավորություն

    Իսկ դուք ի՞նչ եք անում, երբ ձեր քունը տանում է աշխատավայրում: Ճապոնիայում մարդկանց տրվել է աշխատավայրում քնելու հնարավորություն: Այդ իրավիճակը կոչվում է «ինեմուրի», ինչը բառացիորեն նշանակում է «ներկա, սակայն քնած վիճակով»: