Ծառ-մարդը 16 վիրահատությունից հետո կարողացել է առաջին անգամ գրկել դստերը (Լուսանկարներ)

    596
    ПОДЕЛИТЬСЯ

    27-ամյա Աբուլ Բայանդարը, որը հայտնի է որպես «ծառ-մարդ», վիրահատվել է։ Ինչպես հաղորդում է The Washingon Post-ը, վերջին մեկ տարվա ընթացքում Բայանդարը 16 նման վիրահատության է ենթարկվել, որոնց ընթացքում նրա ձեռքերից ու ոտքերից մոտ 5 կգ պալար են հեռացրել: Այս վիրահատության շնորհիվ նա կարողացել է առաջին անգամ գրկել դստերը։
    Բանգլադեշում բնակվող տղամարդու հազվադեպ հանդիպող հիվանդությունը կոչվում է Epidermodysplasia verruciformis՝ գորտնուկային էպիդերմոդիսպլազիա։ Այս ժառանգական հիվանդության առաջին նախանշաններն ի հայտ են գալիս մանուկ հասակում։

    «Այժմ ես ինձ շատ ավելի լավ եմ զգում։ Կարող եմ գրել դստերս և խաղալ նրա հետ»,-ասել է Բայանդարը։