ПОДЕЛИТЬСЯ
loading...

Հռոմեական Պոմպեյ, Ստաբիա և Հերկուլանում քաղաքների պեղումները ժամանակին իսկական ֆուրոր առաջացրին գիտական աշխարհում: Այդ քաղաքները հազարամյակներ են անցել և պահպանվել գրեթե սկզբնական տեսքով: Այս քաղաքներում սեքս-ինդուստրիան շատ արագ բարգավաճել է:

Այնտեղ կառոցել են տասնյակ հասարակաց տներ, որոնց պատերը զարդարված են եղել էրոտիկ որմնանկարներով:

Ավելին՝ սեքսի պատկերները հաճախ լրացրել են հարուստ մասնավոր տների ննջասենյակների ներքին հարդարանքը:

Մարմարե քանդակները ևս բավական ինտիմ տեսարաններ են պատկերել:

Նույնիսկ սովորական կենցաղային իրերը, օրինակ, նավթի լամպերը, ունեցել են վառ արտահայտված ֆալլուսային ձև:

Նույնիսկ տաճարների պեղումների արդյունքում հայտնաբերվել են շատ արձաններ, որոնք պատկերում են սեռական օրգաններ:

Թերևս, ամենասկանդալային գտածոն եղել է Հին հռոմեական Ֆավն աստծո քանդակը՝ այծի հետ հարաբերվելիս…

Երկու Սիցիլիաների թագավոր Ֆրանչեսկո I-ը մի անգամ կնոջ և դուստրերի հետ այցելում է հնագիտական թանգարան:

Երբ տեսնում է պոռնոգրաֆիկ բնույթի գտածոները, այնքան է վրդովվում, որ հրամայում է այդ ամոթալի իերը փակել սենյակում, որը հետո սկսել են անվանել Գաղտնի:

Հավաքածուիին հասանելիությունը հնարավոր էր միայն հատուկ հրավերով:

Այնտեղ կտրականապես արգելել են կանանց և երեխաների մուտքը, բայց օր օրի Գաղտնի դռնից այն կողմ հայտնվել ցանկացողների թիվն աճում էր:

Ավելի ուշ ցուցահանդեսը նորից բացել են այցելուների համար, բայց այնտեղ թույլ են տվել մտնել միայն հասուն տարիքի և կայուն բարոյական սկզբունքների տեր տղամարդկանց:

Այդպիսի ռեժիմը պահպանվել է մինչև 2000 թ., հետո թույլատրել են բոլոր չափահաս մարդկանց մուտքը՝ անկախ սեռից:

loading...
Loading...