ПОДЕЛИТЬСЯ
loading...

Loading…

Բրիտանական The Daily Mail պարբերականը հրապարակել է ուշագրավ տեսանյութ, որում ցուցադրված է՝ ինչպես է վտանգավոր համարի կատարման ժամանակ կոկորդիլոսը հարձակվում ու իր ահեղ երախի մեջ առնում վարժեցնողի ձեռքը:
Երեք մետրանոց երկկենցաղն այնքան ուժեղ է բռնում թաիլանդցու ձեռքը, որ նա նույնիսկ մի անգամ ամբողջ մարմնով պտույտ է անում և գետնին ընկնում:

Այս տեսարանից սարսափած՝ հանդիսատեսն անհանգստացած ձայներ է հանում, սակայն, բարեբախտաբար, կոկորդիլոսը բացում է բերանն ու բաղձալի ազատություն շնորհում 47-ամյա վարժեցնողին:

 

loading...
Loading...