Աշխարհի ամենագեղեցիկ ձին բնակվում է Թուրքմենստանում (լուսանկարներ)

    236
    ПОДЕЛИТЬСЯ

    Loading…

    Boredpanda.com-ը ներկայացրել է Մայր բնության ստեղծած հրաշագեղ արարածներից մեկին` աշխարհի ամենագեղեցիկ ցեղատեսակի ձիուն:

    Սովորաբար Թուրքմենստանում հանդիպող այս կենդանատեսակները հայտնի են իրենց յուրահատուկ գրեթե մետաղական բաց գույնի փայլուն մաշկով և բաշով:

    Գիտնականները պնդում են, որ գենետիկ հատկությունների շնորհիվ այս ձիերի մաշկը արտացոլում է լույսը, ինչպես մետաղը: Այս ձին աթլետիկ ցեղատեսակի ներկայացուցիչ է համարվում, որը հիանալի տարբերակ է սպորտային մրցումների համար:

    Ողջ աշխարհում ընդամենը 1250 ձի գոյություն ունի այս տեսակից: Տարբեր երկրներում այս կենդանատեսակին տարբեր կերպ են անվանում, ինչպես օրինակ «երկնային ձիեր»:

    Loading…