G կետի գաղտնիքը. օրգազմի «հրաշագործ» ազդեցությունը օրգանիզմի վրա

    617
    ПОДЕЛИТЬСЯ

    Loading…


    Տղամարդիկ հակված են կենտրոնանալու սեռական ֆունկցիայի վրա, գնահատում են սեռական կյանքի ֆիզիկական կողմը, կանայք առավելի հաճախ միտված են դեպի հարաբերություններն ու շփումը, գերագնահատում են սեռական կյանքի զգացմունքային կողմը:

    Սեքսոլոգիայի վերջին ուսումնասիրությունները ապացուցում են, որ կանանց և տղամարդկանց  շրջանում օրգազմն ունի դրական, հրաշագործ ազդեցություն: Այն ունի հակացավային, հակասթրեսային ազդեցություն, որը կապված է օքսիտոցինի ձերբազատման հետ:
    Տվյալ հորմոնը մեծ քանակով արտազատվում է օրգազմի ժամանակ, որն ապացուցվում է նաև գլխուղեղի մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիկ հետազոտության ժամանակ. «Տղամարդու օրգազմի ժամանակ այնպիսի նյութեր են արտազատվում և դուրս բերվում շագանակագեղձից, որոնք իջեցնում են քաղցկեղի հավանականությունը։

    Այն մարդիկ, որոնք որ ունենում են ռեգուլյար օրգազմ, ավելի քիչ են հակված ինքնասպանության և դեպրեսիայի։
    Եթե անձը բավարարված է սեռական կյանքում, դա նշանակում է, որ հետագայում ևս նա առավել քիչ է հակված դեպրեսիայի»։

    Loading…

    Սեռական կյանքի բավարարվածության և կյանքի որակի միջև կա փոխկապակցվածություն, որն ապացուցված է գիտականորեն։ Ըստ այդ ուսումնասիրության՝  91 տոոկոս տղամարդիկ և 84 տոկոս կանայք կարևորում են սեռական կյանքի ազդեցությունը իրենց ինքանզգացողության վրա և ովքեր ավելի հաճախ են ապրում սեռական կյանքով, ավելի քիչ կարիք ունեն հոգեմետ դեղերի:

    Օրգազմի ժամանակ ցավազրկող մեդիատորը VIP-ն է, որը գլխացավի ժամանակ մեծ ազդեցություն  է ունենում։ Օրգազմը ցավազրկող ազդեցություն է ունենում նաև միգրենոզ գլխացավերի ժամանակ, որի ազդեցության ուժը  հավասար է 10 մգ մորֆինի ազդեցությանը»։

    G կետը գտնվում է հեշտոցի առաջային պատին , այն իրենից ներկայացնում է նյարդային վերջույթների/ռեցեպտորների/ կուտակում,որը,գտնում են, որ մեծ նշանակություն ունի կնոջ օրգազմի մեխանիզնում:Այս գոտու գրգռումը ծննդաբերության ժամանակ պտղի իջնելու միջոցով, ապահովվում է ցավազրկող էֆեկտ:

    Կան նաև այլ հետաքրքիր տվյալներ, որ այն կանայք, ովքեր կծու տաքդեղ են օգտագործում, բերում է  հեշտոցի առաջային պատին գտնվող G կետի/գոտու/ վնասմանը և ցավազրկող զգացողությունն ավելի թուլանում է։
    Այդ պատճառով հին հնդկուհիները հղիությունից առաջ կծու չէին օգտագործում։ Նաև այն կանայք, ովքեր շուտ են օրգազմի հասնում, նրանց 64 տոկոսը դրան կարող են հասնել նաև պատկերացնելով, առանց որևէ շփման։
    Հեղինակ` Սևադա Հակոբյան